Կորոնավիրուսի նոր դեպքերից 84-ը արձանագրվել է Թբիլիսիում, 22-ը՝ Իմերեթիում, 15-ը՝ Քվեմո Քարթլիում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամում իրականացվել է 14 298 փորձարկում, այդ թվում 8 547-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 5 751 ՝ «PCR» թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 171 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 280 472 դեպք:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, մարտի 28-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը 1,2 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,66 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,60:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 382 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 272 601:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացել է 3 765 մարդ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 171 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 84 դեպք, Աջարիայում՝ 21, Իմերեթիում՝ 22, Քվեմո Քարթլիում՝ 15, Շիդա Քարթլիում՝ 5, Գուրիայում՝ 4, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 9, Կախեթիում՝ 6, Մցխեթա-Մտիանեթիում՝ 4, Սամցխե-Ջավախեթիում՝ 0, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1:
Այս փուլում Վրաստանում կա վարակման 4 080 ակտիվ դեպք, որտեղից 1 653-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 797 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 201-ը` Աջարիայում, 301-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 327 ծանր հիվանդ, այդ թվում` 149-ը Թբիլիսիում, 32-ը Աջարիայում, 73-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 72-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `50-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 6-ը՝ Իմերեթիում: 200 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 161-ը ՝ Թբիլիսիում, 30-ը՝ Աջարիայում: 2 227 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 276 մարդ, այդ թվում 156-ը՝ Թբիլիսիում, 13-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 865 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 7 539 մարդ, այդ թվում 3 354 անձ՝ Թբիլիսիում, 873-ը՝ Աջարիայում, 1020-ը՝ Իմերեթիում»,- նշված է կառավարության վարչակազմի կողմից տարածած տեղեկատվության մեջ: