Կորոնավիրուսի նոր դեպքերից 837-ը արձանագրվել է Թբիլիսիում, 367-ը՝ Իմերեթիում, իսկ 125-ը՝ Աջարիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 837-ը արձանագրվել է Թբիլիսիում, 367-ը՝ Իմերեթիում, իսկ 125-ը՝ Աջարիայում,- այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա տեղեկությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 13 451 թեստ, այդ թվում ՝ 8 313 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 5 138-ը՝ PCR թեստով: Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 2 012 նոր դեպք: Երկրում համավարակի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 224 155 դեպք:
Բացի այդ, վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 2 638 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 208 951:
«Այսօր երկրում արձանագրված վարակման 2 012 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 837 դեպք, Աջարիայում 125, Իմերեթիում 367, Քվեմո Քարթլիում՝ 132, Շիդա Քարթլիում՝ 144, Գուրիայում՝ 31, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 155, Կախեթիում՝ 147, Մցխեթա-Մտիանեթիում՝ 34, Սամցխե-Ջավախեթիում՝ 28, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 12: Այս փուլում երկրում վարակման 12 735 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 5 480 մարդ, այդ թվում `2 570-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 488-ը` Աջարիայում, 1 055-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 1 001 ծանր հիվանդ, այդ թվում` 513-ը Թբիլիսիում, 101-ը Աջարիայում, 209-ը՝ Իմերեթիում:
Ծանր հիվանդներից 346-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `188-ը Թբիլիսիում, 29-ը՝ Աջարիայում, 52-ը՝ Իմերեթիում: 1 287 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 478-ը ՝ Թբիլիսիում, 569-ը՝ Աջարիայում, 92-ը՝ Իմերեթիում: 5 968 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 401 մարդ, այդ թվում 209-ը՝ Թբիլիսիում, 92-ը՝ Աջարիայում, 13-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 037 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 33 920 մարդ, այստեղից Թբիլիսիում է գտնվում 19 453 մարդ, Աջարիայում 2 942, Իմերեթիում 3 865»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: