Կորոնավիրուսի նոր դեպքերից 820-ը արձանագրվել է Թբիլիսիում, 375-ը՝ Իմերեթում և 128-ը՝ Քվեմո Քարթլիում,- այս մասին ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։
«Stopcov.ge կայքում հրապարակած տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամում անցկացվել է 20 166 հետազոտություն, այստեղից 12 569-ը՝ հակագենի արագ թեստով և 7 597-ը՝ «PCR»:
Իրականացրած թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 820 հաստատված դեպք։ Երկրում «Կովիդ 19»-ի համավարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 785 911 է։
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, ապա նոյեմբերի 14-ի դրությամբ, օրական ցուցանիշը կազմում է՝ 9.03%, վերջին 14 օրը –9.97%, վերջին 7 օրը – 9.52%:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 6 017 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինված քաղաքացիների թիվը կազմում է 722 399:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 82 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 11 057 անձ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 1 820 նոր դեպքից, Թբիլիսիում արձանագրվել է 820-ը, Աջարիայում՝ 96, Իմերեթիում 375, Քվեմո Քարթլիում՝ 128, Շիդա Քարթլիում՝ 87, Գուրիայում՝ 29, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 123, Կախեթիում՝ 86, Մցխեթա-Մթիանեթիում՝ 27, Սամցխե-Ջավախեթիում՝ 39, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 10:
Այս փուլում երկրում կա 52 429 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 847 մարդ, այստեղից 2 694 մարդ բուժում է ստանում Թբիլիսիի հիվանդանոցներում, 592-ը՝ Աջարիայում, 1 399-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 678 ծանր հիվանդ, այդ թվում՝ 648-ը Թբիլիսիում, 131-ը՝ Աջարիայում, 509-ը՝ Իմերեթիում: Այստեղից 376-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 217-ը Թբիլիսիում, 39-ը՝ Աջարիայում, 31՝-ը Իմերեթիում: 1 191 վարակված բուժվում է կլինիկական հյուրանոցներում, այդ թվում 788-ը՝ Թբիլիսիում, 235-ը՝ Աջարիայում: Տանը բուժվում է 44 391 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 51 մարդ:
Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 293 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 48 287 մարդ,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։