Կորոնավիրուսի նոր դեպքերից 788-ն արձանագրվել է Թբիլիսիում, 551-ը՝ Աջարիայում և 245-ը՝ Իմերեթիում
Միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գոյություն ունեցող գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված 1 928 նոր դեպքերից՝ 788-ն արձանագրվել է Թբիլիսիում, 551-ը՝ Աջարիայում և 245-ը՝ Իմերեթիում
Մնացած դեպքերն արձանագրվել են այլ շրջաններում: Բերդիա Սիճինավան զրուցել է «կովիդ 19»-ի վիճակագրության մասին, որն այսօրվա դրությամբ արտացոլում է երկրում ստեղծված համավարակային իրավիճակը:
«Այսօրվա դրությամբ մենք ունենք 1 928 նոր հաստատված դեպք: Երկրում, 2020 թվականի փետրվարի 26-ից մինչ օրս, «կովիդ 19»-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 28 431: Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 604 պացիենտ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 10 767 է:
Ցավոք, 24 ժամվա ընթացքում մահացել է 8 մարդ և 2020 թվականի փետրվարի 26-ից մինչ օրս, մենք ունենք մահվան 201 դեպք: Այսօր արձանագրված 1 928 դեպքից 788-ը արձանագրվել է Թբիլիսիում, 551-ը՝ Աջարիայում, 245-ը ՝ Իմերեթիում, 87-ը ՝ Քվեմո Քարթլիում, 33-ը ՝ Շիդա Քարթլիում, 35-ը ՝ Գուրիայում, 93-ը ՝ Սամեգրելոյո Զեմո Սվանեթիում, 42-ը՝ Կախեթիում, 20-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 27-ը՝ Սամցխե-Ջավախեթիում, 7-ական դեպք՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում:
Ըստ նրա, այս փուլում կա 17 437 ակտիվ վարակման դեպք: 3 766 պացիենտ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում Թբիլիսիի հիվանդանոցներում – 1 893, Աջարիայում ՝ 714: Ծանր պացիենտների թիվը կազմում է 429, այդ թվում՝ 201-ը՝ Թբիլիսիում, 75-ը՝ Աջարիայում: Այստեղից 106-ը միացված է արհեստական շնչառություն սարքին, այդ թվում՝ 59-ը Թբիլիսիում և 25-ը՝ Աջարիայում: Կովիդ-հյուրանոցներում գտնվում է 2 268 մարդ, այդ թվում 1 247-ը՝ Աջարիայում, իսկ 741-ը՝ Թբիլիսիում: 11 403 պացիենտ բուժում է անցնում տանը:
Կարանտինի տարածքում ունենք 4 112 մարդ, այդ թվում 868-ը՝ Թբիլիսիում, 2 059-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 6-ից 24-ը ընկած ժամանակահատվածում սահմանից տեղափոխվել է 8 296 մարդ:
Այսօրվա դրությամբ 26 533 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որից 3 237-ը՝ Թբիլիսիում, 10 245-ը՝ Աջարիայում, իսկ 2 861-ը՝ Իմերեթիում:
Սրանք վիճակագրական տվյալներ են, որոնք արտացոլում են երկրում առկա համավարակաբանական իրավիճակը և իրականացված գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որը մենք ամեն օր տրամադրում ենք մեր բնակչությանը»,– ասել է Բերդիա Սիճինավան: