Կորոնավիրուսի նոր դեպքերից 735-ը արձանագրվել է Թբիլիսիում, 331-ը՝ Իմերեթիում, իսկ 151-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվաթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 735-ը արձանագրվել է Թբիլիսիում, 331-ը՝ Իմերեթիում, իսկ 151-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվաթիում,- այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ հունվարի 6-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 14 839 թեստ, այդ թվում ՝ 8 253 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 6 586-ը՝ PCR թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 1 800 նոր դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 233 879 դեպք: Բացի այդ, վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 489 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 223 276:
Այսօր երկրում արձանագրված վարակման 1 800 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 735 դեպք, Աջարիայում 119, Իմերեթիում 331, Քվեմո Քարթլիում՝ 128, Շիդա Քարթլիում՝ 103, Գուրիայում՝ 43, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 151, Կախեթիում՝ 116, Մցխեթա-Մտիանեթիում՝ 22, Սամցխե-Ջավախեթիում՝ 35, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 17»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:
Նրա տեղեկությամբ, այս փուլում երկրում վարակման 7 911 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 3 901 մարդ, այդ թվում `1 921-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 359-ը` Աջարիայում, 731-ը՝ Իմերեթիում:
«Այս փուլում կա 863 ծանր հիվանդ, այդ թվում` 364-ը Թբիլիսիում, 92-ը Աջարիայում, 213-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 279-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `171-ը Թբիլիսիում, 18-ը՝ Աջարիայում, 34-ը՝ Իմերեթիում: 765 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 211-ը ՝ Թբիլիսիում, 455-ը՝ Աջարիայում, 26-ը՝ Իմերեթիում: 3 245 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 484 մարդ, այդ թվում 154-ը՝ Թբիլիսիում, 45-ը՝ Աջարիայում, 64-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 235 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 24 279 մարդ, այստեղից Թբիլիսիում է գտնվում 14 703 մարդ, Աջարիայում 1 958, Իմերեթիում 2 497»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: