Կորոնավիրուսի նոր դեպքերից 72-ը արձանագրվել է Թբիլիսիում, 24-ը՝ Իմերեթիում, 10-ը՝ Շիդա Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 72-ը արձանագրվել է Թբիլիսիում, 24-ը՝ Իմերեթիում, 10-ը՝ Շիդա Քարթլիում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ նրանց, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 6 351 փորձարկում, այդ թվում 3 464-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 2 887-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
«Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 139 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 273 137 դեպք:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, մարտի 8-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը 2,19 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,49 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,63:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 129 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 267 015:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացել է 3 601 մարդ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 139 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 72 դեպք, Աջարիայում՝ 3, Իմերեթիում՝ 24, Քվեմո Քարթլիում՝ 9, Շիդա Քարթլիում՝ 10, Գուրիայում՝ 7, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 9, Կախեթիում՝ 3, Մցխեթա-Մտիանեթիում՝ 0, Սամցխե-Ջավախեթիում՝ 2, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:
Այս փուլում Վրաստանում կա վարակման 2 495 ակտիվ դեպք, որտեղից 1 383-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 697 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 152-ը` Աջարիայում, 266-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 278 ծանր հիվանդ, այդ թվում` 115-ը Թբիլիսիում, 27-ը Աջարիայում, 80-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 77-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `47-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 10-ը՝ Իմերեթիում: 114 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 91-ը ՝ Թբիլիսիում, 12-ը՝ Աջարիայում, 4-ը՝ Իմերեթիում: 998 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 253 մարդ, այդ թվում 145-ը՝ Թբիլիսիում, 17-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 568 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 438 մարդ, այդ թվում 2 417 անձ՝ Թբիլիսիում, 453-ը՝ Աջարիայում, 679-ը՝ Իմերեթիում»,- նշված է տեղեկատվության մեջ: