Կորոնավիրուսի նոր դեպքերից 664-ը արձանագրվել է Թբիլիսիում, 120-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 96-ը՝ Աջարիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 664-ը արձանագրվել է Թբիլիսիում, 120-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 96-ը՝ Աջարիայում,- այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
«Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամում անցկացվել է 35 863 թեստ, այստեղից 23 896-ը՝ հակագենի արագ թեստով և 11 967-ը՝ «ՊՇՌ»: Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 085 հաստատված դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 291 214 դեպք: Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, ապրիլի 13-ի դրությամբ դրականության օրական ցուցանիշն է՝ 3,03 տոկոս, վերջին 14 օրվանը –2,56, վերջին 7 օրվանըը –2,67 տոկոս: Վերջին 24 ժամում ապաքինվել է ևս 422 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 278 683:
Այսօր արձանագրված վարակման 1 085 նոր դեպքից, Թբիլիսիում արձանագրվել է 664 դեպք, Աջարիայում՝ 96, Իմերեթիում 52, Քվեմո Քարթլիում՝ 40, Շիդա Քարթլիում՝ 31, Գուրիայում՝ 24, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 120, Կախեթիում՝ 24, Մցխեթա-Մթիանեթիում՝ 22, Սամցխե-Ջավախեթիում՝ 5, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 7:
Այս փուլում երկրում կա վարակման 8 604 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 2 546 մարդ, այդ թվում՝ 1 264-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 390-ը՝ Աջարիայում, 360-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 426 ծանր հիվանդ, այդ թվում՝ 209-ը Թբիլիսիում, 54-ը՝ Աջարիայում, 73-ը՝ Իմերեթիում: Այստեղից 81-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 52-ը Թբիլիսիում, 10-ը՝ Աջարիայում, 7՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 5 720 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 162 մարդ, այդ թվում 74-ը՝ Թբիլիսիում, իսկ 6-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 24 194 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 13 708 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 7 103 մարդ, Աջարիայում՝ 2 261, Իմերեթիում՝ 994»,- նշված է տեղեկության մեջ: