Կորոնավիրուսի նոր դեպքերից 57-ը արձանագրվել է Թբիլիսիում, 31-ը՝ Իմերեթիում, 17-ը՝ Կախեթիում
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ փետրվարի 15-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:
«Կներկայացնեմ կորոնավիրուսի կապակցությամբ, փետրվարի 15-ի դրությամբ գոյություն ունեցող նորագույն վիճակագրական տվյալները, որոնք արդեն հրապարակվել են Stopcov.ge-ում: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 9 197 փորձարկում, այդ թվում ՝ 6 208-ը հակագենի թեստով, իսկ 2 989-ը՝ PCR թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 165 նոր հաստատված դեպք: Երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր, արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 265 722-ի:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, ապա փետրվարի 15-ի դրությամբ, դրականության օրական ցուցանիշը 1,79% է, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3%, վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 2,5%:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 639 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 258 732:
Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 363 անձ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 165 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 57 դեպք, Աջարիայում՝ 10, Իմերեթիում՝ 31, Քվեմո Քարթլիում՝ 6, Շիդա Քարթլիում՝ 6, Գուրիայում՝ 13, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 14, Կախեթիում՝ 17, Մցխեթա-Մտիանեթիում՝ 2, Սամցխե-Ջավախեթիում՝ 9, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:
Այս փուլում ունենք վարակման 3 601 ակտիվ դեպք, որտեղից. Հիվանդանոցներում բուժվում է 1 932 մարդ, այդ թվում `869-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 166-ը` Աջարիայում, 437-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 425 ծանր հիվանդ, այդ թվում` 172-ը Թբիլիսիում, 39-ը Աջարիայում, 127-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 101-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `69-ը Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 12-ը՝ Իմերեթիում: 232 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 115-ը ՝ Թբիլիսիում, 104-ը՝ Աջարիայում, 13-ը՝ Իմերեթիում: 1 437 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 238 մարդ, այդ թվում 119-ը՝ Թբիլիսիում, 45-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 830 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 11 724 մարդ, այդ թվում 6 752 անձ՝ Թբիլիսիում, 597-ը՝ Աջարիայում, 1 287-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: