Կորոնավիրուսի նոր դեպքերից 532-ը արձանագրվել է Թբիլիսիում, 369-ը՝ Աջարիայում, իսկ 392-ը՝ Իմերեթիում
Կառավարության վարչակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 1 791 նոր դեպքից 532-ը գրանցվել է Թբիլիսիում, 369-ը ՝ Աջարիայում, իսկ 392-ը ՝ Իմերեթիում:
Մնացած դեպքերը բաշխվում են այլ մարզերով.
«Քվեմո Քարթլիում արձանագրվել է ՝ 86, Շիդա Քարթլիում ՝ 62, Գուրիայում ՝ 29, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում ՝ 187, Կախեթիում ՝ 57, Մցխեթա-Մտիանեթիում ՝ 0, Սամցխե-Ջավախեթիում ՝ 56, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում ՝ 21 դեպք»,- նշել է Մեզվրիշվիլին:
Ըստ նրա, այս փուլում կա 15 262 ակտիվ դեպք:
4 188 մարդ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում ՝ Թբիլիսիի հիվանդանոցներում ՝ 2 046, Աջարիայում ՝ 696: