Կորոնավիրուսի նոր դեպքերից 488-ը գրանցվել է Թբիլիսիում, 88-ը՝ Աջարիայում, իսկ 143-ը՝ Իմերեթիում
Վրաստանում արձանագրված վարակման 1 143 նոր դեպքից 488-ը գրանցվել է Թբիլիսիում, 88-ը՝ Աջարիայում, իսկ 143-ը՝ Իմերեթիում:
Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
Մնացած դեպքերը բախշվում են այլ տարածաշրջաններով.
«Թբիլիսիում արձանագրվել է 488 դեպք, Աջարիայում՝ 88, Իմերեթիում՝143, Քվեմո Քարթլիում արձանագրվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք, Շիդա Քարթլիում՝ 64, Գուրիայում՝ 23, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 138, Կախեթիում՝ 58, Մցխեթա-Մթիանեթիում՝ 51, Սամցխե-Ջավախեթիում՝ 16, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1:
Այս փուլում երկրում վարակման 11 095 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 3 894 մարդ, այդ թվում `1 864-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 371-ը` Աջարիայում, 730-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 837 ծանր հիվանդ, այդ թվում` 376-ը Թբիլիսիում, 72-ը Աջարիայում, 198-ը՝ Իմերեթիում»,- ասված է տեղեկատվության մեջ: