Կորոնավիրուսի նոր դեպքերից 370-ը կապված է՝ Աջարիայի, 65-ը՝ Թբիլիսիի, իսկ 63-ը Իմերեթիի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի վարիչ, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման 554 նոր դեպքերից 370-ը կապված է՝ Աջարիայի,65-ը՝ Թբիլիսիի, իսկ 63-ը ՝ Իմերեթիի:
Մնացած դեպքերը բաշխվում են այլ մարզերով:
«Աջարիայում արձանագրվել է 370 դեպք, Թբիլիսիում 65 դեպք, Իմերելիում 63, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 28, Քվեմո Քարթլիում 11 դեպք, Շիդա Քարթլիում և Գուրիայում 6-ական դեպք, Մցխեթա Մթիանեթիում չորս, Կախեթիում մեկ դեպք»,- ասել է Էնդելաձեն:
Նրա խոսքով, այս պահին երկրում բուժման փուլում գտնվող 3 874 պացիենտից 40-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այստեղից 9 պացիենտ տեղափոխվել է բռնազավթված տարածքից: