Կորոնավիրուսի նոր դեպքերից 366-ը արձանագրվել է Թբիլիսիում, 286-ը Աջարիայում, իսկ 104-ը Իմերեթիում
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 919 նոր դեպքերից 366-ը արձանագրվել է Թբիլիսիում, 286-ը Աջարիայում, իսկ 104-ը Իմերեթիում
Մնացած դեպքերը բախշվում են այլ շրջանների վրա:
«Թբիլիսիում ունենք 366 նոր դեպք, Աջարիայում 286 դեպք, Իմերեթիում 104, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 57, Քվեմո Քարթլիում 44, Շիդա Քարթլիում 21, Կախեթիում և Գուրիայում 13 ական դեպք, Մցխեթա Մթիանեթիում երեք, Սամցխե Ջավախեթիում երեք, Ռաճա Լեչխումիում և Քվեմո Քարթլիում մեկական դեպք»,- ասել է Մարինա Էնդելաձեն:
Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 919 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 14 440 դեպք: Ապաքինվել է ևս 208 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7 367: Կորոնավիրուսից մահացել է ևս չորս պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 113: