Կորոնավիրուսի նոր դեպքերից 340-ը արձանագրվել է Թբիլիսիում, 89-ը՝ Իմերեթիում, 75-ը՝ Կախեթիում
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 742 նոր դեպք,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ հունվարի 27-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:
«Կծանոթացնեմ կորոնավիրուսի կապակցությամբ, հունվարի 27-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների հետ, որոնք արդեն հրապարակվել են՝ Stopcov.ge կայքում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 18 007 հետազոտություն, այդ թվում ՝ 10 627-ը հակագենի թեստով, իսկ 7 380-ը՝ PCR թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 742 նոր դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 255 564 դեպք:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 1 081 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 245 527:
Ցավոք, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 12 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 108 անձ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 742 նոր դեպքից.
Թբիլիսիում արձանագրվել է 340 դեպք, Աջարիայում՝ 33, Իմերեթիում՝ 89, Քվեմո Քարթլիում՝ 31, Շիդա Քարթլիում՝ 49, Գուրիայում՝ 21, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 70, Կախեթիում՝ 75, Մցխեթա-Մտիանեթիում՝ 20, Սամցխե-Ջավախեթիում՝ 12, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 2:
Այս փուլում ունենք վարակման 6 903 ակտիվ դեպք, որտեղից.
Հիվանդանոցներում բուժվում է 2 842 մարդ, այդ թվում `1 395-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 214-ը` Աջարիայում, 564-ը՝ Իմերեթիում:
Այս փուլում ունենք 670 ծանր հիվանդ, այդ թվում` 310-ը Թբիլիսիում, 48-ը Աջարիայում, 173-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 177-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `134-ը Թբիլիսիում, 1-ը՝ Աջարիայում, 20-ը՝ Իմերեթիում:
347 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 174-ը ՝ Թբիլիսիում, 121-ը՝ Աջարիայում, 15-ը՝ Իմերեթիում:
3 714 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 497 մարդ, այդ թվում 204-ը՝ Թբիլիսիում, 90-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 000 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 17 915 մարդ, այդ թվում 11 231 անձ՝ Թբիլիսիում, 887-ը՝ Աջարիայում, 1 689-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: