Կորոնավիրուսի նոր դեպքերից 330-ը արձանագրվել է Թբիլիսիում, 67-ը՝ Իմերեթիում, 57-ը՝ Քվեմո Քարթլիում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամում իրականացվել է 30 751 փորձարկում, այդ թվում 23 361-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 7 390 ՝ «PCR» թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 673 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 281 145 դեպք:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, մարտի 29-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը 2.19 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,69 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,60:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 298 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 272 899:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացել է 3 773 մարդ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 673 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 330 դեպք, Աջարիայում՝ 56, Իմերեթիում՝ 67, Քվեմո Քարթլիում՝ 19, Շիդա Քարթլիում՝ 57, Գուրիայում՝ 22, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 71, Կախեթիում՝ 14, Մցխեթա-Մտիանեթիում՝ 7, Սամցխե-Ջավախեթիում՝ 4, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 26:
Այս փուլում Վրաստանում կա վարակման 4 447 ակտիվ դեպք, որտեղից 1 624-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 770 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 208-ը` Աջարիայում, 289-ը՝ Իմերեթիում:
Այս փուլում կա 236 ծանր հիվանդ, այդ թվում` 140-ը Թբիլիսիում, 35-ը Աջարիայում, 76-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 68-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `50-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 6-ը՝ Իմերեթիում: 175 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 175-ը ՝ Թբիլիսիում, 30-ը՝ Աջարիայում: 2 609 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 263 մարդ, այդ թվում 152-ը՝ Թբիլիսիում, 16-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 879 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 7 922 մարդ, այդ թվում 3 502 անձ՝ Թբիլիսիում, 995-ը՝ Աջարիայում, 1036-ը՝ Իմերեթիում»,- նշված է կառավարության վարչակազմի կողմից տարածած տեղեկատվության մեջ: