Կորոնավիրուսի նոր դեպքերից 321-ը արձանագրվել է Թբիլիսիում, 121-ը՝ Իմերեթիում, 78-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված վարակման 723 նոր դեպքից, Թբիլիսիում արձանագրվել է 321 դեպք, Աջարիայում՝ 33, Իմերեթիում՝ 121, Քվեմո Քարթլիում՝ 27, Շիդա Քարթլիում՝ 52, Գուրիայում՝ 9, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 78, Կախեթիում՝ 42, Մցխեթա-Մտիանեթիում՝ 16, Սամցխե-Ջավախեթիում՝ 23, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1:
Նրա հաղորդմամբ, այս փուլում վարակման ակտիվ դեպքերի քանակը հասնում է՝ 6 675-ի, որտեղից 2 770 մարդ բուժվում է հիվանդանոցում, այդ թվում 1 369-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 208-ը՝ Աջարիայում, 546-ը՝ Իմերեթիում: