Կորոնավիրուսի նոր դեպքերից 314-ը արձանագրվել է Թբիլիսիում, 150-ը՝ Իմերեթիում, 95-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 314-ը արձանագրվել է Թբիլիսիում, 150-ը՝ Իմերեթիում, 95-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Նա խոսել է «կովիդ 19»-ի կապակցությամբ այսօրվա դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 18 331 փորձարկում, այդ թվում ՝ 12 700-ը հակագենի թեստով, իսկ 5 631-ը՝ PCR թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 829 նոր հաստատված դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր, արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 263 057-ի:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, ապա փետրվարի 8-ի դրությամբ, դրականության օրական ցուցանիշը 3,52% է, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.74%, վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 3.63%:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 566 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 254 916:
Բացի այդ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 8 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 306 անձ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 829 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 314 դեպք, Աջարիայում՝ 37, Իմերեթիում՝ 150, Քվեմո Քարթլիում՝ 37, Շիդա Քարթլիում՝ 63, Գուրիայում՝ 43, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 95, Կախեթիում՝ 73, Մցխեթա-Մտիանեթիում՝ 9, Սամցխե-Ջավախեթիում՝ 7, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1:
Այս փուլում ունենք վարակման 4 809 ակտիվ դեպք, որտեղից. Հիվանդանոցներում բուժվում է 2 149 մարդ, այդ թվում `996-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 172-ը` Աջարիայում, 464-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 480 ծանր հիվանդ, այդ թվում` 203-ը Թբիլիսիում, 48-ը Աջարիայում, 117-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 127-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `91-ը Թբիլիսիում, 6-ը՝ Աջարիայում, 17-ը՝ Իմերեթիում: 301 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 162-ը ՝ Թբիլիսիում, 128-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում: 2 359 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 430 մարդ, այդ թվում 213-ը՝ Թբիլիսիում, 119-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 683 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 12 970 մարդ, այդ թվում 7 685 անձ՝ Թբիլիսիում, 723-ը՝ Աջարիայում, 1 389-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: