Կորոնավիրուսի նոր դեպքերից 27-ը կապված է Աջարիայի հետ: Այս մասին տեղեկությունը տարածում է Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնը:
Այս պահին, Բաթումիի հանրապետական հիվանդանոցում բուժվում է 122 կովիդ վարակակիր, 18 հոգի գտնվում են կարանտինում, հսկողության տակ:
Սեպտեմբերի 10-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք, ապաքինվել է 9 հիվանդ: