Կորոնավիրուսի նոր դեպքերից 264-ը արձանագրվել է Թբիլիսիում, 88-ը՝ Իմերեթիում, 44-ը՝ Շիդա Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 264-ը արձանագրվել է Թբիլիսիում, 88-ը՝ Իմերեթիում, 44-ը՝ Շիդա Քարթլիում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ նրանց, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 127 փորձարկում, այդ թվում 14 103-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 8 024-ը՝ «PCR» թեստով:
«Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 513 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 273 650 դեպք:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, մարտի 9-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը 2,32 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,50 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,83:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 96 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 267 111:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացել է 3 613 մարդ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 513 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 264 դեպք, Աջարիայում՝ 30, Իմերեթիում՝ 88, Քվեմո Քարթլիում՝ 15, Շիդա Քարթլիում՝ 44, Գուրիայում՝ 15, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 26, Կախեթիում՝ 16, Մցխեթա-Մտիանեթիում՝ 7, Սամցխե-Ջավախեթիում՝ 3, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 5:
Այս փուլում Վրաստանում կա վարակման 2 900 ակտիվ դեպք, որտեղից 1 342-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 663 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 145-ը` Աջարիայում, 257-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 266 ծանր հիվանդ, այդ թվում` 111-ը Թբիլիսիում, 23-ը Աջարիայում, 78-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 72-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `44-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում: 111 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 92-ը ՝ Թբիլիսիում, 12-ը՝ Աջարիայում: 1 447 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 243 մարդ, այդ թվում 148-ը՝ Թբիլիսիում, 17-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 581 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 262 մարդ, այդ թվում 2 384 անձ՝ Թբիլիսիում, 470-ը՝ Աջարիայում, 679-ը՝ Իմերեթիում»,- նշված է կառավարության վարչակազմի կողմից տարածած տեղեկատվության մեջ: