Կորոնավիրուսի նոր դեպքերից 257-ը արձանագրվել է Թբիլիսիում, 68-ը՝ Աջարիայում, իսկ 55-ը՝ Իմերեթիում
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 538 նոր դեպքից, 257-ը արձանագրվել է Թբիլիսիում, 68-ը՝ Աջարիայում, իսկ 55-ը՝ Իմերեթիում:
Մնացած դեպքերը բաշխվում է այլ տարածաշրջաններով:
Մասնավորապես, միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավայի տեղեկությամբ, Քվեմո Քարթլիում արձանագրվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք, Շիդա Քարթլիում՝ 16, Գուրիայում՝ 14, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 34, Կախեթիում՝ 36, Մցխեթա-Մթիանեթիում՝ 19, Սամցխե-Ջավախեթիում՝ 8, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 2:
«Այս փուլում երկրում վարակման 13 386 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 5 624 մարդ, այդ թվում `2 608-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 508-ը` Աջարիայում, 1 092-ը՝ Իմերեթիում:
Այս փուլում կա 1 019 ծանր հիվանդ, այդ թվում` 512-ը Թբիլիսիում, 100-ը Աջարիայում, 216-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 376-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `206-ը Թբիլիսիում, 34-ը՝ Աջարիայում, 57-ը՝ Իմերեթիում:
1 311 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 489-ը ՝ Թբիլիսիում, 578-ը՝ Աջարիայում, 94-ը՝ Իմերեթիում: 6 451 մարդ բուժվում է տնային պայմաններում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: