Կորոնավիրուսի նոր դեպքերից 246-ը արձանագրվել է Թբիլիսիում, 101-ը՝ Իմերեթիում, 77-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 246-ը արձանագրվել է Թբիլիսիում, 101-ը՝ Իմերեթիում, 77-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
Նրանց հաղորդմամբ, Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 18 335 փորձարկում, այդ թվում ՝ 10 591-ը հակագենի թեստով, իսկ 7 744-ը՝ PCR թեստով:
«Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 602 նոր հաստատված դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր, արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 261 620-ի:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, ապա փետրվարի 5-ի դրությամբ, դրականության օրական ցուցանիշը 3,28% է, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3,98%, վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 3,74%:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 569 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 252 815:
Վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 11 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 269 անձ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 602 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 246 դեպք, Աջարիայում՝ 30, Իմերեթիում՝ 101, Քվեմո Քարթլիում՝ 16, Շիդա Քարթլիում՝ 21, Գուրիայում՝ 30, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 77, Կախեթիում՝ 54, Մցխեթա-Մտիանեթիում՝ 10, Սամցխե-Ջավախեթիում՝ 10, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 7:
Այս փուլում ունենք վարակման 5 510 ակտիվ դեպք, որտեղից. Հիվանդանոցներում բուժվում է 2 231 մարդ, այդ թվում `1 033-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 182-ը` Աջարիայում, 456-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 509 ծանր հիվանդ, այդ թվում` 216-ը Թբիլիսիում, 40-ը Աջարիայում, 131-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 141-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `100-ը Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 14-ը՝ Իմերեթիում: 295 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 167-ը ՝ Թբիլիսիում, 117-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում: 2 984 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 485 մարդ, այդ թվում 208-ը՝ Թբիլիսիում, 175-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 566 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 14 632 մարդ, այդ թվում 8 715 անձ՝ Թբիլիսիում, 811-ը՝ Աջարիայում, 1 487-ը՝ Իմերեթիում»,- նշված է կառավարության վարչակազմի մամուլի ծառայության կողմից տարածած տեղեկատվության մեջ: