Կորոնավիրուսի նոր դեպքերից 227-ը արձանագրվել է Թբիլիսիում, 83-ը՝ Իմերեթիում, 60-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 227-ը արձանագրվել է Թբիլիսիում, 83-ը՝ Իմերեթիում, 60-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Նա խոսել է «կովիդ 19»-ի կապակցությամբ այսօրվա դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:
«Կներկայացնեմ կորոնավիրուսի կապակցությամբ, փետրվարի 5-ի դրությամբ գոյություն ունեցող նորագույն վիճակագրական տվյալներիը: Որոնք արդեն հրապարակվել են Stopcov.ge-ում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 16 808 փորձարկում, այդ թվում ՝ 9 163-ը հակագենի թեստով, իսկ 7 645-ը՝ PCR թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 538 նոր հաստատված դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր, արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 261 018-ի:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, ապա փետրվարի 4-ի դրությամբ, դրականության օրական ցուցանիշը 3,2% է, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4,2%, վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 3,75%:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 498 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 252 246:
Ցավոք, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 18 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 258 անձ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 538 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 227 դեպք, Աջարիայում՝ 25, Իմերեթիում՝ 83, Քվեմո Քարթլիում՝ 35, Շիդա Քարթլիում՝ 44, Գուրիայում՝ 16, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 60, Կախեթիում՝ 31, Մցխեթա-Մտիանեթիում՝ 69, Սամցխե-Ջավախեթիում՝ 6, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 2:
Այս փուլում ունենք վարակման 5 488 ակտիվ դեպք, որտեղից. Հիվանդանոցներում բուժվում է 2 287 մարդ, այդ թվում `1 078-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 188-ը` Աջարիայում, 463-ը՝ Իմերեթիում:
Այս փուլում ունենք 538 ծանր հիվանդ, այդ թվում` 236-ը Թբիլիսիում, 45-ը Աջարիայում, 134-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 146-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `103-ը Թբիլիսիում, 6-ը՝ Աջարիայում, 16-ը՝ Իմերեթիում:
274 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 182-ը ՝ Թբիլիսիում, 81-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում:
2 927 մարդ բուժվում է տնային պայմաններում: Կարանտինային գոտիներում տեղավորված է 478 մարդ, այդ թվում 199-ը՝ Թբիլիսիում, 174-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 531 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 14 734 մարդ, այդ թվում 9 014 անձ՝ Թբիլիսիում, 789-ը՝ Աջարիայում, 1 502-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: