Կորոնավիրուսի նոր դեպքերից 199-ը արձանագրվել է Թբիլիսիում, 65-ը՝ Իմերեթիում, 30-ը՝ Կախեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 199-ը արձանագրվել է Թբիլիսիում, 65-ը՝ Իմերեթիում, 30-ը՝ Կախեթիում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ նրանց, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 27 167 փորձարկում, այդ թվում 18 542-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 8 625՝ «PCR» թեստով:
«Այսօրվա տվյալներով, կատարվել է 27 167 թեստ, որտեղից արձանագրվել է վարակման 382 նոր դեպք, ապաքինվել է 313 անձ: Դրականության օրեկան ցուցանիշը կազմում է 1,41 տոկոս: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, Վրաստանում կատարվել է 27 167 փորձարկում, այդ թվում 18 542-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 8 625՝ «PCR» թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 382 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 276 067 դեպք:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, մարտի 16-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը 1,41 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,52 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,34%: Վերջին օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 313 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 269 006: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է յոթ պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացել է 3 665 մարդ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 382 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 199 դեպք, Աջարիայում՝ 23, Իմերեթիում՝ 65, Քվեմո Քարթլիում՝ 13, Շիդա Քարթլիում՝ 19, Գուրիայում՝ 13, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 13, Կախեթիում՝ 30, Մցխեթա-Մտիանեթիում՝ 0, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 6:
Այս փուլում Վրաստանում կա վարակման 3 370 ակտիվ դեպք, որտեղից 1 405-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 716 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 145-ը` Աջարիայում, 254-ը՝ Իմերեթիում:
Այս փուլում ունենք 268 ծանր հիվանդ, այդ թվում` 126-ը Թբիլիսիում, 19-ը Աջարիայում, 71-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 80-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `53-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում: 140 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 108-ը ՝ Թբիլիսիում, 26-ը՝ Աջարիայում: 1 825 մարդ բուժվում է տնային պայմաններում: Կարանտինային գոտիներում տեղավորված է 224 մարդ, այդ թվում 88-ը՝ Թբիլիսիում, 20-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 677 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 339 մարդ, այդ թվում 2 617 անձ՝ Թբիլիսիում, 352-ը՝ Աջարիայում, 728-ը՝ Իմերեթիում»,- նշված է կառավարության վարչակազմի կողմից տարածած տեղեկատվության մեջ: