Կորոնավիրուսի նոր դեպքերից 194-ը գրանցվել է Թբիլիսիում, 74-ը՝ Կախեթիում, 49-ը՝ Իմերեթիում
Այսօր երկրում արձանագրված վարակման 486 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 194 դեպք, Աջարիայում՝ 32, Իմերեթիում՝ 49, Քվեմո Քարթլիում՝ 14, Շիդա Քարթլիում՝ 36, Գուրիայում՝ 37, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 34, Կախեթիում՝ 74, Մցխեթա-Մտիանեթիում՝ 8, Սամցխե-Ջավախեթիում՝ 4, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ չորս:
Այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Այս փուլում ունենք վարակման 3 805 ակտիվ դեպք, որտեղից. Հիվանդանոցներում բուժվում է 1 828 մարդ, այդ թվում `810-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 166-ը` Աջարիայում, 421-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 379 ծանր հիվանդ, այդ թվում` 156-ը Թբիլիսիում, 39-ը Աջարիայում, 113-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 103-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `67-ը Թբիլիսիում, 6-ը՝ Աջարիայում, 14-ը՝ Իմերեթիում:
229 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 111-ը ՝ Թբիլիսիում, 102-ը՝ Աջարիայում, 12-ը՝ Իմերեթիում: 1 748 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 242 մարդ, այդ թվում 98-ը՝ Թբիլիսիում, 45-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 878 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 11 485 մարդ, այդ թվում 6 325 անձ՝ Թբիլիսիում, 644-ը՝ Աջարիայում, 1 159-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: