Կորոնավիրուսի նոր դեպքերից 194-ը արձանագրվել է Թբիլիսիում, 73-ը՝ Իմերեթիում, 28-ը՝ Շիդա Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 194-ը արձանագրվել է Թբիլիսիում, 73-ը՝ Իմերեթիում, 28-ը՝ Շիդա Քարթլիում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ նրանց, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 594 փորձարկում, այդ թվում 15 065-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 9 529-ը՝ «PCR» թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 395 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 274 045 դեպք:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, մարտի 10-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը 1,61 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,50 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,83:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 310 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 267 421:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացել է 3 622 մարդ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 395 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 194 դեպք, Աջարիայում՝ 21, Իմերեթիում՝ 73, Քվեմո Քարթլիում՝ 10, Շիդա Քարթլիում՝ 28, Գուրիայում՝ 20, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 17, Կախեթիում՝ 27, Մցխեթա-Մտիանեթիում՝ 4, Սամցխե-Ջավախեթիում՝ 0, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1:
Այս փուլում Վրաստանում կա վարակման 2 976 ակտիվ դեպք, որտեղից 1 324-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 676 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 148-ը` Աջարիայում, 245-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 275 ծանր հիվանդ, այդ թվում` 121-ը Թբիլիսիում, 24-ը Աջարիայում, 78-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 74-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `48-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում: 133 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 101-ը ՝ Թբիլիսիում, 25-ը՝ Աջարիայում: 1 519 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 252 մարդ, այդ թվում 147-ը՝ Թբիլիսիում, 17-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 589 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 493 մարդ, այդ թվում 2 554 անձ՝ Թբիլիսիում, 509-ը՝ Աջարիայում, 643-ը՝ Իմերեթիում»,- նշված է կառավարության վարչակազմի կողմից տարածած տեղեկատվության մեջ: