Կորոնավիրուսի նոր դեպքերից 194-ը արձանագրվել է Թբիլիսիում, 50-ը՝ Իմերեթիում, 35-ը՝ Շիդա Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 194-ը արձանագրվել է Թբիլիսիում, 50-ը՝ Իմերեթիում, 35-ը՝ Շիդա Քարթլիում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ նրանց, Stopcov.ge-ում հրապարակած տեղեկատվության համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 349 փորձարկում, արդյունքում արձանագրվել է վարակման 360 նոր դեպք, ապաքինվել է 119 անձ:
«Դրականության օրեկան ցուցանիշը կազմում է 1,42%, Stopcov.ge-ում հրապարակած տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամում կատարվել է 25 349 փորձարկում, այստեղից 14 742-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 10 607-ը՝ «Փի Սի Ար» թեստով: Իրականացրած թեստավորման արդյունքում, արձանագրվել է վարակման 360 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 271 739 դեպք:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, մարտի 2-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը 1,42 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,7 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,3:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 119 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 265 805: Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացել է 3 541 մարդ: Այսօր երկրում արձանագրված վարակման 360 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 194 դեպք, Աջարիայում՝ 14, Իմերեթիում՝ 50, Քվեմո Քարթլիում՝ 9, Շիդա Քարթլիում՝ 35, Գուրիայում՝ 11, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 25, Կախեթիում՝ 8, Մցխեթա-Մտիանեթիում՝ 8, Սամցխե-Ջավախեթիում՝ 2, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 4:
Այս փուլում Վրաստանում կա վարակման 2 367 ակտիվ դեպք, որտեղից 1 477-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 709 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 180-ը` Աջարիայում, 265-ը՝ Իմերեթիում:
Այս փուլում ունենք 247 ծանր հիվանդ, այդ թվում` 96-ը Թբիլիսիում, 30-ը Աջարիայում, 70-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 95-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `63-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում:
151 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 105-ը ՝ Թբիլիսիում, 34-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում: 739 մարդ բուժվում է տնային պայմաններում: Կարանտինային գոտիներում տեղավորված է 258 մարդ, այդ թվում 107-ը՝ Թբիլիսիում, 24-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 420 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 6 253 մարդ, այդ թվում 2 871 անձ՝ Թբիլիսիում, 407-ը՝ Աջարիայում, 688-ը՝ Իմերեթիում»,- նշված է տեղեկատվության մեջ: