Կորոնավիրուսի նոր դեպքերից 152-ը արձանագրվել է Թբիլիսիում, 43-ը՝ Իմերեթիում, 15-ը՝ Շիդա Քարթլիում
Այսօր երկրում արձանագրված վարակման 262 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 152 դեպք, Աջարիայում՝ 11, Իմերեթիում՝ 43, Քվեմո Քարթլիում՝ 13, Շիդա Քարթլիում՝ 15, Գուրիայում՝ 1, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 8, Կախեթիում՝ 14, Մցխեթա-Մտիանեթիում՝ 4, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0: Այս մասին հաղորդում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
Այս փուլում Վրաստանում կա վարակման 3 781 ակտիվ դեպք, որտեղից 1 435-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 709 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 149-ը` Աջարիայում, 284-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 287 ծանր հիվանդ, այդ թվում` 127-ը Թբիլիսիում, 25-ը Աջարիայում, 77-ը՝ Իմերեթիում:
Ծանր հիվանդներից 87-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `55-ը Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում:
176 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 134-ը ՝ Թբիլիսիում, 35-ը՝ Աջարիայում: 2 170 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 220 մարդ, այդ թվում 86-ը՝ Թբիլիսիում, 21-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 737 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 6 677 մարդ, այդ թվում 3 327 անձ՝ Թբիլիսիում, 561-ը՝ Աջարիայում, 935-ը՝ Իմերեթիում: