Կորոնավիրուսի նոր դեպքերից 150-ը արձանագրվել է Թբիլիսիում, 49-ը՝ Իմերեթիում, 35-ը՝ Գուրիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 150-ը արձանագրվել է Թբիլիսիում, 49-ը՝ Իմերեթիում, 35-ը՝ Գուրիայում,- այս մասին տեղեկատվպություն է տարածում Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
Այսօր երկրում արձանագրված վարակման 357 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 150 դեպք, Աջարիայում՝ 19, Իմերեթիում՝ 49, Քվեմո Քարթլիում՝ 20, Շիդա Քարթլիում՝ 27, Գուրիայում՝ 35, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 27, Կախեթիում՝ 19, Մցխեթա-Մտիանեթիում՝ 2, Սամցխե-Ջավախեթիում՝ 9, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:
Այս փուլում ունենք վարակման 4 086 ակտիվ դեպք, որտեղից. Հիվանդանոցներում բուժվում է 1 948 մարդ, այդ թվում `875-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 170-ը` Աջարիայում, 446-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 435 ծանր հիվանդ, այդ թվում` 174-ը Թբիլիսիում, 39-ը Աջարիայում, 130-ը՝ Իմերեթիում:
Ծանր հիվանդներից 105-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `70-ը Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 12-ը՝ Իմերեթիում: 238 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 126-ը ՝ Թբիլիսիում, 98-ը՝ Աջարիայում, 14-ը՝ Իմերեթիում: 1 900 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 212 մարդ, այդ թվում 103-ը՝ Թբիլիսիում, 43-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 802 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 11 979 մարդ, այդ թվում 6 675 անձ՝ Թբիլիսիում, 629-ը՝ Աջարիայում, 1 394-ը՝ Իմերեթիում: