Կորոնավիրուսի նոր դեպքերից 141-ը արձանագրվել է Թբիլիսիում, 46-ը՝ Իմերեթիում, 16-ը՝ Շիդա Քարթլիում
Այսօր, երկրում արձանագրված վարակման 268 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 141 դեպք, Աջարիայում՝ 12, Իմերեթիում՝ 46, Քվեմո Քարթլիում՝ 13, Շիդա Քարթլիում՝ 16, Գուրիայում՝ 11, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 7, Կախեթիում՝ 15, Մցխեթա-Մթիանեթիում՝ 4, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 2:
Այս փուլում Վրաստանում կա վարակման 3 078 ակտիվ դեպք, որտեղից 1 338-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 682 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 140-ը` Աջարիայում, 254-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 272 ծանր հիվանդ, այդ թվում` 119-ը Թբիլիսիում, 23-ը Աջարիայում, 77-ը՝ Իմերեթիում:
Ծանր հիվանդներից 75-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `52-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 6-ը՝ Իմերեթիում: 136 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 104-ը ՝ Թբիլիսիում, 30-ը՝ Աջարիայում: 1 604 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 251 մարդ, այդ թվում 140-ը՝ Թբիլիսիում, 14-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 632 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 499 մարդ, այդ թվում 2 548 անձ՝ Թբիլիսիում, 492-ը՝ Աջարիայում, 647-ը՝ Իմերեթիում: