Կորոնավիրուսի նոր դեպքերից 128-ը կապված է Աջարիայի, 30-ը՝ Թբիլիսիի, իսկ 19-ը՝ Քութաիսիի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 196 նոր դեպքից 128-ը կապված է Աջարիայի, 30-ը՝ Թբիլիսիի իսկ 19-ը՝ Իմերեթիի հետ:
«Ավելացել է 196 նոր դեպք և դարձել 3502: 196 նոր դեպքից 128-ը կապված է Աջարիայի, 30-ը՝ Թբիլիսիի, 19-ը՝ Քութաիսիի, 6-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, 5-ը՝ Քվեմո Քարթլիի, մեկը՝ Շիդա Քարթլիի, չորսը՝ Գուրիայի, երկուսը՝ Մցխեթա Մթիանեթիի, մեկը՝ Կախեթիի հետ»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:
Նրա խոսքով, Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 13 պացիենտ և ընդհանուր առմամբ կազմում է վարակվածների 45 տոկոսը:
Մարինա Էզուգբաիայի տեղեկությամբ, այս պահին կովիդ կենտրոններում և հյուրանոցային համալիրներում բուժվում է 1981 պացիենտ: