Կորոնավիրուսի նոր դեպքերից 12-ը կապված է «Դոնա» հրուշակեղենի խանութի կլաստերի հետ
Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի տեղեկությամբ, կորոնավիրուսի 28 նոր դեպքից 12-ը կապված է «Դոնա» հրուշակեղենի խանութի կլաստերի հետ, երեքը վարակվածների հետ շփման մեջ գտնվող անձինք են, ևս երեքը «Ավերսի» կլինիկայի Ռուսթավիի մասնաճյուղի աշխատակիցներ, երկու դեպք ներմուծված է, չորս պացիենտ ունի Աջարիայում ճանապարհորդելու պատմություն, իսկ մեկ դեպքի վարակման աղբյուրն անհայտ է և ընթանում է համավարակաբանական հետազոտություններ:
«կորոնավիրուսի 28 նոր դեպքերն հետևյալն են: 12 դեպք կապված է «Դոնա» հրուշակեղենի խանութի հետ, և ընդհանուր առմամբ, այս կլաստերում ունենք 32 հաստատված դեպք: Երեք անձ շփվել է արդեն վարակվածների հետ, ևս երեքը «Ավերսի» կլինիկայի Ռուսթավիի մասնաճյուղի աշխատակիցներ են, երկու դեպք ներմուծված է, որտեղից մեկը բեռնատարի վարորդ է, չորս պացիենտ ունի Աջարիայում ճանապարհորդելու պատմություն, իսկ մեկ դեպքի վարակման աղբյուրն անհայտ է և ընթանում է համավարակաբանական հետազոտություններ»,- ասել է Մարինա Էզուգբաիան: