Կորոնավիրուսի նոր դեպքերից 107-ը արձանագրվել է Թբիլիսիում, 44-ը՝ Իմերեթիում, իսկ 32-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 107-ը արձանագրվել է Թբիլիսիում, 44-ը՝ Իմերեթիում, իսկ 32-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան, հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ հունվարի 25-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:
«Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 6 868 հետազոտություն, այդ թվում ՝ 2 686-ը կատարվել է հակագենի թեստով, իսկ 4 182-ը՝ PCR թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 298 նոր դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 253 816 դեպք:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 1 311 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 243 396:
Ցավոք, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 16 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 071 անձ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 298 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 107 դեպք, Աջարիայում՝ 18, Իմերեթիում՝ 44, Քվեմո Քարթլիում՝ 13, Շիդա Քարթլիում՝ 19, Գուրիայում՝ 21, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 32, Կախեթիում՝ 26, Մցխեթա-Մտիանեթիում՝ 6, Սամցխե-Ջավախեթիում՝ 12, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:
Այս փուլում ունենք վարակման 7 323 ակտիվ դեպք, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 3 223 մարդ, այդ թվում `1 623-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 226-ը` Աջարիայում, 611-ը՝ Իմերեթիում: ՈՒնենք 706 ծանր հիվանդ, այդ թվում` 317-ը Թբիլիսիում, 55-ը Աջարիայում, 171-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 195-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `145-ը Թբիլիսիում, 1-ը՝ Աջարիայում, 25-ը՝ Իմերեթիում: 402 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 203-ը ՝ Թբիլիսիում, 131-ը՝ Աջարիայում, 20-ը՝ Իմերեթիում: 3 698 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 515 մարդ, այդ թվում 205-ը՝ Թբիլիսիում, 107-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 871 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 18 709 մարդ, այդ թվում 11 364 անձ՝ Թբիլիսիում, 1 125-ը՝ Աջարիայում, 1 846-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: