Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 857-ը արձանագրվել է Թբիլիսիում, 375-ը՝ Իմերեթում և 443-ը Սամեգրելո Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 857-ը արձանագրվել է Թբիլիսիում, 375-ը՝ Իմերեթում և 1 008-ը՝ Սամեգրելո Զեմո Սվանեթիում 443-ը,- այս մասին ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։
«Stopcov.ge կայքում հրապարակած տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամում անցկացվել է 52 834 հետազոտություն, այստեղից 37 227-ը՝ հակագենի արագ թեստով և 15 607-ը՝ «PCR»:
Իրականացրած թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 5 204 հաստատված դեպք։ Երկրում «Կովիդ 19»-ի համավարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 791 115 է։
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, ապա նոյեմբերի 16-ի դրությամբ, օրական ցուցանիշը կազմում է՝ 9.85%, վերջին 14 օրը –9.85%, վերջին 7 օրը – 9.25%:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 4 785 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինված քաղաքացիների թիվը կազմում է 727 184:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 83 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 11 140 անձ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 5 204 նոր դեպքից, Թբիլիսիում արձանագրվել է 1 857-ը, Աջարիայում՝ 210, Իմերեթիում 1 008, Քվեմո Քարթլիում՝ 308, Շիդա Քարթլիում՝ 435, Գուրիայում՝ 148, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 443, Կախեթիում՝ 384, Մցխեթա-Մթիանեթիում՝ 168, Սամցխե-Ջավախեթիում՝ 168, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 75:
Այս փուլում երկրում կա 52 765 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 718 մարդ, այստեղից 2 626 մարդ բուժում է ստանում Թբիլիսիի հիվանդանոցներում, 564-ը՝ Աջարիայում, 1 395-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 677 ծանր հիվանդ, այդ թվում՝ 634-ը Թբիլիսիում, 127-ը՝ Աջարիայում, 524-ը՝ Իմերեթիում: Այստեղից 371-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 215-ը Թբիլիսիում, 37-ը՝ Աջարիայում, 31՝-ը Իմերեթիում: 1 156 վարակված բուժվում է կլինիկական հյուրանոցներում, այդ թվում 763-ը՝ Թբիլիսիում, 235-ը՝ Աջարիայում: Տանը բուժվում է 44 891 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 70 մարդ:
Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 293 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 46 100 մարդ,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։