Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 240-ը արձանագրվել է Թբիլիսիում, 219-ը՝ Աջարիայում, իսկ 362-ը՝ Իմերեթիում
Երկրում արձանագրված կորոնավիրուսի 2 720 նոր դեպքից, Թբիլիսիում գրանցվել է 1 240 դեպք, Աջարիայում 219, Իմերեթիում 362,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
«Այսօր արձանագրված վարակման 2 720 նոր դեպքից, Թբիլիսիում գրանցվել է 1 240 դեպք, Աջարիայում՝ 219, Իմերեթիում՝ 362, Քվեմո Քարթլիում՝ 231, Շիդա Քարթլիում՝ 156, Գուրիայում՝ 40, Սամեգրելոյո Զեմո Սվանեթիում՝ 203, Կախեթիում՝ 142, Մցխեթա-Մտիանեթիում՝ 84, Սամցխե-Ջավախեթիում՝ 43, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:
Այս փուլում երկրում վարակման 29 727 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 6 869 մարդ, այդ թվում `2 956-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 881-ը` Աջարիայում, 1 409-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 1 074 ծանր հիվանդ, այդ թվում` 500-ը Թբիլիսիում, 149-ը Աջարիայում, 251-ը՝ Իմերեթիում: Այստեղից 439-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `439-ը Թբիլիսիում, 51-ը՝ Աջարիայում, 55-ը՝ Իմերեթիում: 3 077 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 080-ը ՝ Թբիլիսիում, 1 386-ը՝ Աջարիայում, 297-ը՝ Իմերեթիում: 19 781 մարդ բուժվում է տնային պայմաններում:
«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 2 501 նոր դեպք: Երկրում «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ գրանցվել է 164 976 դեպք:
Կարանտինային գոտիներում ունենք 1 010 մարդ, այդ թվում 314-ը՝ Թբիլիսիում, 156-ը՝ Աջարիայում, 17-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 327 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 50 777 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 769 մարդ, Աջարիայում 9 190, Իմերեթիում 6 167»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: