Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 060-ը արձանագրվել է Թբիլիսիում, 461-ը՝ Աջարիայում, իսկ 340-ը Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 060-ը արձանագրվել է Թբիլիսիում, 461-ը՝ Աջարիայում, իսկ 340-ը Իմերեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 060-ը արձանագրվել է Թբիլիսիում, 464-ը՝ Աջարիայում, 340-ը Իմերեթիում,- այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 2 901 նոր դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում «կովիդ 19»-ի գրանցված դեպքերը կազմում են 57 753:

Ապաքինված անձանց աճի առումով մենք դեռ պահպանում ենք դրական դինամիկան: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2 799 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 42 572: Ցավոք վերջին 24 ժամում մահացել է 34 պացիենտ, այդ թվում 14-ը՝ Թբիլիսիում, 7-ը՝ Աջարիայում, 8-ը՝ Իմերեթիում, երեքը Շիդա Քարթլիում, մեկը՝ Քվեմո Քարթլիում, իսկ մեկը՝ Կախեթիում: Փետրվարի 26-ից ի վեր ընդհանուր առմամբ մահացել է 475 մարդ:

Այսօր արձանագրված 2 901 դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջանների համաձայն ցուցանիշները հետևյալն են՝ Թբիլիսիում արձանագրվել է 1 060 դեպք,Աջարիայում՝461, Իմերեթիում՝ 340, Քվեմո Քարթլիում՝ 181, Շիդա Քարթլիում՝ 199, Գուրիայում՝ 68, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 369, Կախեթիում՝ 94, Մցխեթա-Մտիանեթիում՝ 78, Սամցխե-Ջավախեթիում՝ 45, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 6,- նշված է տեղեկության մեջ:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս փուլում ակտիվ դեպքերը կազմում են՝ 14 680:

«Հիվանդանոցներում բուժվում է 4 691 մարդ, այդ թվում `2 316-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 740-ը` Աջարիայում: ՈՒնենք 641 ծանր հիվանդ, այդ թվում` 332-ը Թբիլիսիում և 102-ը Աջարիայում: Այստեղից 322-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `160-ը Թբիլիսիում, 92-ը՝ Աջարիայում. 2 879 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 449-ը ՝ Աջարիայում, իսկ 971-ը ՝ Թբիլիսիում: Տանը բուժվում է 7 110 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 2 964 մարդ, այդ թվում 683-ը՝ Թբիլիսիում, 1296-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 13 227 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 37 324 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 5 326 մարդ, Աջարիայում 16 226, Իմերեթիում 4 305»,- նշված է տեղեկության մեջ, որը տարածում է կառավարության գրասենյակը: