Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 033-ը արձանագրվել է Թբիլիսիում, 411-ը՝ Աջարիայում, իսկ 782-ը Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 033-ը արձանագրվել է Թբիլիսիում, 411-ը՝ Աջարիայում, իսկ 782-ը Իմերեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 033-ը արձանագրվել է Թբիլիսիում, 411-ը՝ Աջարիայում, 782-ը Իմերեթիում,- այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 2 927 նոր դեպք: Ասենք, որ ավելացել է թեստերի քանակը, այդ թվում անտիգենի վրա հիմնված թեստի հանձնումը, հետևաբար հաստատված դեպքերը արձանագրվել են ինչպես PCR, այնպես էլ անտիգենի միջոցով: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում «կովիդ 19»-ի գրանցված դեպքերը կազմում են 60 680:

Ապաքինված անձանց աճի առումով մենք դեռ պահպանում ենք դրական դինամիկան: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2 470 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 45 042:

Ցավոք վերջին 24 ժամում մահացել է 24 պացիենտ, այդ թվում 13-ը՝ Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 4-ը՝ Իմերեթիում, մեկը Շիդա Քարթլիում, մեկը՝ Կախեթիում: 2020 թվականի Փետրվարի 26-ից ի վեր ընդհանուր առմամբ մահացել է 499 մարդ:

Այսօր արձանագրված 2 927 դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջանների համաձայն ցուցանիշները հետևյալն են՝ Թբիլիսիում արձանագրվել է 1 033 դեպք,Աջարիայում՝411, Իմերեթիում՝ 782, Քվեմո Քարթլիում՝ 130, Շիդա Քարթլիում՝ 74, Գուրիայում՝ 53, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 150, Կախեթիում՝ 130, Մցխեթա-Մտիանեթիում՝ 79, Սամցխե-Ջավախեթիում՝ 59, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 23,- նշված է տեղեկության մեջ:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս փուլում ակտիվ դեպքերը կազմում են՝ 15 113:

«Հիվանդանոցներում բուժվում է 4 780 մարդ, այդ թվում `2 356-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 759-ը` Աջարիայում: ՈՒնենք 645 ծանր հիվանդ, այդ թվում` 320-ը Թբիլիսիում և 111-ը Աջարիայում: Այստեղից 393-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `236-ը Թբիլիսիում, 111-ը՝ Աջարիայում. 2 879 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 480-ը ՝ Աջարիայում, իսկ 950-ը ՝ Թբիլիսիում: Տանը բուժվում է 7 454 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 2 982 մարդ, այդ թվում 645-ը՝ Թբիլիսիում, 1 316-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 13 448 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 37 675 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 5 637 մարդ, Աջարիայում 16 360, Իմերեթիում 4 403»,- նշված է տեղեկության մեջ, որը տարածում է կառավարության գրասենյակը: