Կորոնավիրուսի հետազոտության նպատակով Փոթիից Լուգարի լաբորատորիա է ուղարկվել 14 անձի նմուշ
Նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով Փոթիից Լուգարի լաբորատորիա է ուղարկվել 14 անձի նմուշ:
Հետազոտվող անձանց թվում կա կասկածելի ախտանշաններով երեք պացիենտ, իսկ 11-ը՝ բուժանձնակազմ է:
«Կենսաբանական երեք նմուշները «Տենդի կենտրոնից են», նրանք ունեն շնչառական խնդիրներ: Մնացած 11-ը պլանային են, անցկացվել են կանխարգելման նպատակով: Այս պահի դրությամբ, Փոթիում հետազոտվել է 99 բուժաշխատող: Նրանց մեծ մասի պատասխաններն արդեն հայտնի են, ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել»,- հայտարարել է Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեն: