Կորոնավիրուսի հետ կապված Վրաստանի հյուպատոսարաններն աշխատում են արտակարգ ռեժիմում
Կորոնավիրուսի հետ կապված Վրաստանի հյուպատոսարաններն աշխատում են արտակարգ ռեժիմում

Վրաստանի արտաքին գործերի նախարարության որոշմամբ, բոլոր այն հյուպատոսական հաստատությունները, որոնք գտնվում են կորոնավիրուսի ակտիվ տարածման գոտում, աշխատում են արտակարգ ռեժիմում և գործարկվել են թեժ գծի լրացուցիչ հեռախոսահամարներ:

Իտալիայում կորոնավիրուսի վարակման դեպքերի ավելացման և Վրաստանի քաղաքացիների դիմելիության ավելացման հետ կապված, Իտալիայում Վրաստանի դեսպանության հյուպատոսական ծառայությունում գործարկվել են թեժ գծի լրացուցիչ հեռախոսահամարներ:

Ինչպես մեկնաբանում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, Իտալիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը կայքէջում և սոցիալական ցանցերով հրապարակում է հայտարարություն և Վրաստանի քաղաքացիներին կոչ անում, ենթարկվել տեղի իշխանության հրահանգներին և հանձնարարականներին: Շնչառական ախտանշանների դեպքում (բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ) զանգահարել Իտալիայի առողջապահության նախարարության հրապարակված թեժ գծին. 112 և 118 հեռախոսահամարներով: Ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Հռոմում Վրաստանի դեսպանության հետ՝ (+39 33) 3887-91-23; (+39 35) 0131-21-31; (+39 35) 0148-31-14 հեռախոսահամարներով:

Կորոնավիրուսի դեմ պայքարի և հանձնարարականների մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջ՝ https://stopcov.ge/ հասցեով: