Կորոնավիրուսի հետ կապված հանձնարարականներ՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց համար
Կորոնավիրուսի հետ կապված հանձնարարականներ՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց համար

Վրաստանում կորոնավիրուսի վարակի հետագա տարածումը զսպելու համար մշակվել է 11 հանձնարարական:

Ինչպես հայտարարել են Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնում անցկացված մամլո ասուլիսին, նշված հանձնարարականները վերաբերում են այն մարդկանց, որոնք պետք է լինեն ինքնամեկուսացման մեջ:

Մասնավորապես, վարակի բարձր տարածման արեալից վերադարձած մարդկանց, ինչպես նաև հաստատված դեպքի հետ մոտ կապ ունեցող անձանց:

Այդ հանձնարարականներն են.

Առաջին – մնացեք տանը և բոլոր անհրաժեշտ իրերը, այդ թվում՝ դեղամիջոցները, գնեն օգնական մարդիկ:

Երկրորդ – սահմանափակեք հաղորդակցությունը ձեզ հետ բնակվող մարդկանց հետ և առանձնացած եղեք ննջարանում:

Երրորդ – եթե մեկուսացման մեջ գտնվող մարդուն անհրաժեշտ է բժշկական օգնություն, նա նախապես պետք է կապ հաստատի իր պրովայդերի հետ, նախապես ծրագրի իր այցը այս կամ այն բժշկական հաստատություն և այն գնալիս օգտագործի դիմակ:

Չորրորդ – օգտագործեք բժշկական դիմակ հատկապես այն ժամանակ, երբ գտնվում եք ընդհանուր տարածքում, թեկուզ՝ ընտանիքի այլ անդամների հետ:

Հինգերորդ – հազի և փռշտոցի վարվելաձև – քիթը փակեք միանգամյա օգտագործման անձեռոցիկով և այնուհետև նետեք այն աղբամանը:

Վեցերորդ – փռշտոցի, հազի, ձեռքի աղտոտման, սնունդ ընդունելու, զուգարանն օգտագործելուց հետո պարտադիր լվացրեք ձեռքերը օճառով և հոսող ջրով:

Յոթերորդ – Մեկուսացման մեջ գտնվողը պետք է ունենա իր ասեն, բաժակը, պատառաքաղը, գդալը և ոչ ոք չօգտվի դրանցից:

Ութերորդ – եթե ունեք ընտանի կենդանիներ, փորձեք սահմանափակել նրանց հետ կապը:

Իներորդ – օգտագործված անձեռոցիկները, դիմակները դրեք տոպրակի մեջ և նետեք աղբը: