Կորոնավիրուսի երկու նոր դեպքերից մեկը Թեթրիծղարոյի հաստատված դեպքի շփման շրջանակից է, մյուսը՝ կարանտինային տարածքից
Կորոնավիրուսի երկու նոր դեպքերից մեկը Թեթրիծղարոյի հաստատված դեպքի շփման շրջանակից է, մյուսը՝ կարանտինային տարածքից

Կորոնավիրուսի երկու նոր դեպքից մեկը  կապված է «Թեթրիծղարոյի» կլաստերի հետ, մյուսը կարանտինի տարածքից է,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:

Նրա խոսքով, երեկվա տվյալներով, Վրաստանում հաստատված էր կորոնավիրուսի 721 դեպք, որին ավելացել է ևս երկուսը: Ապաքինվել է ևս 10 պացիենտ:

«Ընդամենը երկու դեպք է ավելացել և այժմ ունենք 723 դեպք: Ապաքինվածների թիվն ավելացել է 10-ով, ունեինք 485 և այժմ 495 է: Այս տվյալներով այս պահի դրությամբ կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում 216 պացիենտ:

Վերջին 24 ժամում հաստատված երկու նոր դեպքերից մեկը Թեթրիծղարոյի հաստատված դեպքի շփման շրջանակից է, մյուսը՝ կարանտինային տարածքից»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան: