Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին յոթ օրվա ընթացքում կազմել է 3,74 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին յոթ օրվա ընթացքում կազմել է 3,74 տոկոս

Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին յոթ օրվա ընթացքում կազմել է 3,74 տոկոս,- այս մասին նշված է կառավարության stopcov.ge կայքում:

Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը 3,2% է, իսկ 14 օրվա ցուցանիշը 4,2%:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 602 նոր դեպք: Ապաքինվել է 569 մարդ, մահացել է 11 պացիենտ:

Բացի այդ, այսօր երկրում արձանագրված վարակման 602 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 246 դեպք, Աջարիայում՝ 30, Իմերեթիում՝ 101, Քվեմո Քարթլիում՝ 16, Շիդա Քարթլիում՝ 21, Գուրիայում՝ 30, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 77, Կախեթիում՝ 54, Մցխեթա-Մտիանեթիում՝ 10, Սամցխե-Ջավախեթիում՝ 10, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 7: