Կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 3,2% է
Կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 3,2% է

Կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 3,2% է, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4,2%, վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 3,75%,- այս մասին նշված է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամում, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 538 նոր դեպք: Ապաքինվել է 498 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կատարվել է 16 808 փորձարկում, այդ թվում 9 163-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 3 194-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 261 018 դեպք, այստեղից ապաքինվել է 252 246 մարդ, մահացել է 3 258 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 478 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 287 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 274 պացիենտ: