Կորոնավիրուսի այսօրվա հաստատված դեպքերից մեկը գրանցվել է Կախեթիում, բեռնատար մեքենայի ինքնամեկուսացված վարորդի մոտ, ով մինչ այդ եղել էր Ռուսաստանում
Դեդոփլիսծղարո մունիցիպալիտետի Հանրային առողջության ծառայության ղեկավար Մարիետա Գոնաշվիլու խոսքով, Կախեթիում մեկ անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ով Վրաստան էր եկել Ռուսաստանից:
Ինչպես հայտնում են Հանրային առողջության ծառայության կենտրոնից, նշված անձը բեռնատար մեքենայի վարորդ է:
Դեդոփլիսծղարո մունիցիպալիտետի Հանրային առողջության ծառայության ղեկավարի խոսքով, հայտնի են բեռնատար մեքենայի բոլոր կոնտակտավորները: Նրանցից արդեն վերցրել անալիզներն և փորձաքննության ուղարկել Լուգարի լաբորատորիա:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան