Կորոնավիրուսի այսօրվա հաստատված դեպքերից երկուսը Բոլնիսիի շրջանից է
Այսօր առավոտյան ստացված լաբորատոր հետազոտության արդյունքներով Բոլնիսիում կորոնավիրուսային վարակը հաստատվել է երկու քաղաքացու մոտ:
Երկու նոր հաստատված դեպքը Մուշավանի գյուղում մինչ այժմ հաստատված դեպքերի շփումներից է: Այս պահին գյուղում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 28 դեպք:
Նախօրեին ընդհանուր առմամբ լաբորատորիա է ուղարկվել 40 փորձանմուշ:
Բոլնիսի շրջանում ընդհանուր առմամբ հաստատվել է վարակի 120 դեպք, որոնցից 15-ը՝ առողջացած, իսկ 3-ը՝ մահվան ելքով:
Բոլնիսի մունիցիպալիտետում 96 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 215-ը՝ մեկուսացման մեջ: