Կորոնավիրուսի այսօր հաստատված դեպքերից մեկը Բոլնիսիի շտապօգնության բժիշկ է
Կորոնավիրուս է հաստատվել Բոլնիսի շտապօգնության ծառայության մեկ այլ աշխատակցի դեպքում:
Ըստ Բոլնիսիի քաղաքապետարանի տվյալների, շտապ օգնության աշխատողը, որի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, կարանտինում էր:
Վարակված բժիշկը տեղափոխվել է Թբիլիսիի Բոճորիշվիլու կլինիկա: Լաբորատոր ուսումնասիրության արդյունքները հայտնի են դարձել այսօր առավոտյան:
Բոլնիսիում գրանցվել է կորոնավիրուսի 55 դեպք: Նրանցից մեկը մահացել է, երկուսը ապաքինվել են և գտնվում են տանը ինքնամեկուսացման մեջ:
Այս պահին Բոլնիսում 392 մարդ ինքնամեկուսացման մեջ է իսկ 86-ը `կարանտինային ռեժիմում: Այսօր Բոլնիսիում սպասվում են 251 հոգու լաբորատոր հետազոտության արդյունքները: