Կորոնավիրուսի 87 նոր դեպքերից 29 կապված է Բաթումիի, իսկ 24-ը Քութաիսիի դպրոցի հետ, 10 դեպքի վարակման աղբյուրն այս պահին անհայտ է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 87 նոր դեպքից 29-ը կապված է Բաթումի քաղաքի, իսկ 24-ը Քութաիսիի դպրոցի հետ: 12 դեպք արդեն վարակվածների հետ շփում ունեցած անձինք են, հինգն ունի Աջարիայում ճանապարհորդելու պատմություն, չորս դեպք ներմուծված է, իսկ երեքը բուժանձնակազմի անդամներ են:
Նրա խոսքով, 10-ի դեպքում վարակման աղբյուրն անհայտ է, ընթանում է համավարակաբանական հետազոտություն:
«Երեկվա տվյալներով ունեինք 1830 դեպք, ավելացել է ևս 87 դեպք և դարձել ՝ 1917: 87 նոր դեպքից 29-ը կապված է Բաթումի քաղաքի, իսկ 24-ը Քութաիսիի դպրոցի հետ: 12 դեպք արդեն վարակվածների հետ շփում ունեցած անձինք են, հինգն ունի Աջարիայում ճանապարհորդելու պատմություն, չորս դեպք ներմուծված է, այստեղից երեքը բեռնատարի վարորդներ են: Երեք վարակված բուժանձնակազմի անդամներ են, իսկ 10 դեպքի վարակման աղբյուրը պարզելու նպատակով ընթանում է հետազոտություն»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան: