Կորոնավիրուսի 38 նոր դեպքից 22-ը կապված է Բաթումիի «Դոնա» հրուշակեղենի խանութի, 7-ը արդեն հաստատված դեպքի շփումներն են, չորսը ներմուծված է, իսկ հինգի վարակման աղբյուրն անհայտ է
Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 38 նոր դեպքերից 22-ը կապված է Բաթումիի «Դոնա» հրուշակեղենի խանութի հետ, արդեն գրանցված դեպքերի հետ, 7-ը արդեն հաստատված դեպքի շփումներն են, չորսը ներմուծված է, իսկ հինգի վարակման աղբյուրն անհայտ է:
«Գրանցվել է 38 նոր դեպք և դեպքերի քանակը հասել է 1548-ի: Նոր դեպքերից 22-ը կապված է Բաթումիի «Դոնա» հրուշակեղենի խանութի կլաստերի հետ, 7-ը արդեն հաստատված դեպքի շփումներն են, չորսը ներմուծված է, իսկ հինգի վարակման աղբյուրն անհայտ է»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:
Ինչ վերաբերում է ապաքինվածներին, Էզուգբաիայի խոսքով, նրանց թիվն ավելացել է 17-ով և կազմում է վարակվածների 88 տոկոսը: Ըստ նրա, այս պահին հիվանդանոցներում գտնվում է 251 պացիենտ: