Կորոնավիրուսի 2 345 նոր դեպքից 1 017-ը արձանագրվել է Թբիլիսիում, 139-ը՝ Աջարիայում, իսկ 429-ը՝ Իմերեթիում
Այսօր երկրում արձանագրված վարակման 2 345 նոր դեպքից, 1 017-ը արձանագրվել է Թբիլիսիում, 139-ը՝ Աջարիայում, 429-ը՝ Իմերեթիում, Քվեմո Քարթլիում՝ 157, Շիդա Քարթլիում՝ 192, Գուրիայում՝ 16, Սամեգրելոյո Զեմո Սվանեթիում՝ 146, Կախեթիում՝ 158, Մցխեթա-Մտիանեթիում՝ 43, Սամցխե-Ջավախեթիում՝ 34, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 14,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Այս փուլում երկրում վարակման 20 644 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 6 270 մարդ, այդ թվում `2 781-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 655-ը` Աջարիայում, 1 287-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 1 082 ծանր հիվանդ, այդ թվում` 529-ը Թբիլիսիում, 123-ը Աջարիայում, 231-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 414-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `208-ը Թբիլիսիում, 41-ը՝ Աջարիայում, 86-ը՝ Իմերեթիում: 1 600 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 591-ը ՝ Թբիլիսիում, 721-ը՝ Աջարիայում, 115-ը՝ Իմերեթիում: 12 774 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում ունենք 455 մարդ, այդ թվում 202-ը՝ Թբիլիսիում, 131-ը՝ Աջարիայում, 6-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 836 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 39 672 մարդ, այստեղից Թբիլիսիում է գտնվում 19 113 մարդ, Աջարիայում 4 634, Իմերեթիում 5 363»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: