Կորոնավիրուսի 18 նոր դեպքից 11-ը ներմուծված է, իսկ 7-ը կապված է արդեն հաստատված դեպքի հետ
Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 18 նոր դեպքերից 7-ը կապված է արդեն գրանցված դեպքերի հետ, իսկ 11-ը ներմուծված է:
Նրա խոսքով, ներմուծված դեպքերից երկուսը բեռնատարի վարորդներ են:
«Երեկվա տվյալներով, մենք ունեյինք 1469 հաստատված դեպք, ավելացել է 18-ը և կազմում է 1487: 18 նոր դեպքերից 7-ը կապված է արդեն գրանցված դեպքերի հետ, իսկ 11-ը ներմուծված է, այստեղից երկուսը բեռնատարի վարորդներ են: 19-ով ավելացել է ապաքինվածների թիվը և կազմել 1240»,-հայտարարել է Էզուգբաիան:
Ըստ նրա, այս պահին հիվանդանոցներում գտնվում է 220 պացիենտ: