Կորոնավիրուսի 15 նոր դեպքից 9-ը կապված է Սվանեթիում ճամփորդելիւ հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 15 նոր դեպքից 9-ը կապված է Սվանեթիում ճամփորդելիւ հետ, իսկ չորսը հաստատված դեպքի շփման շրջանակից են:
Նրա խոսքով, ևս մեկ վարակակիր բեռնատար ավտոմեքենայի վարորդ է, իսկ մեկի վարակման աղբյուրը հայտնի չէ:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրենը մեկնաբանություն է արել Սվանեթիում և Ղազբեգիում տիրող համաճարակային վիճակի մասին:
«Երեկվա տվյալներից հետո Ղազբեգիում նոր դեպքեր չունենք, երեկվա տվյալները պահպանվել և հետազոտությունները շարունակվում են ինչպես Սվանեթիում, այնպես էլ՝ Ղազբեգիում»,- հայտարարել է Էզուգբաիան: