Նոր կորոնավիրուսը 10-ն անգամ ավելի մահացու է, քան խոզի գրիպը: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ Ժնևում անցկացված մամլո ասուլիսին:
«Մենք տեղյակ ենք, որ կորոնավիրուսն արագ է տարածվում, գիտենք, որ դրա մահացության ցուցանիշը խոզի գրիպից 10 անգամ ավել է»,- հայտարարել է Գեբրեյեսուսը:
Նրա խոսքով, նոր կորոնավիրուսն արագ է տարածվում, իսկ այն կասեցնելու համար անհրաժեշտ է շատ ավելի երկար ժամանակ:
«Այլ կերպ ասած, վարակի դեպքերն առավել դանդաղ տեմպով են նվազում, քան՝ տարածվում»,- հայտարարել է Գեբրեյեսուսը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայտարարում են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար անհրաժեշտ է 12-18 ամիս: